Խաղաղությունը մեզ համար անծանոթ միջավայր է. Փաշինյան
4 ՆՈՅ 2025 08:51

Խաղաղությունը մեզ համար անծանոթ միջավայր է. Փաշինյան
4 ՆՈՅ 2025 08:51
Խաղաղությունը անծանոթ հասկացություն և միջավայր է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համար։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով Օրբելի ֆորում 2025-ում։ 
«Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը։ Մենք խաղաղություն, խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ընդհակառակը, նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում և նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը և բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը և Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ և կոնֆլիկտից, ըստ էության, բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ մենք ամենևին չպետք է թերագնահատենք այս փաստը։ Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը, ընդ որում, թվաբանության առումով պետք է արձանագրենք, որ այս խնդիրը, կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից, 88 թվականից, և ըստ էության, շարունակվել է, թե՞ շարունակվում է մինչև օրս։ Ըստ էության, քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է, բայց մենք պետք է հասկանանք, որ սոցիալ-հոգեբանական առումով և 30 և ավելի տարվա սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչը, անջատելով և արգելակները քաշելով կանգնեցնել։ Եվ հետևաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք։ Էլի եմ ասում՝ 30 և ավելի տարվա կոնֆլիկտը մի բան չէ, կամ ընդհանրապես, գիտե՞ք ինչ, 30 և ավելի տարվա ցանկացած երևույթ, ցանկացած երևույթ, որ 30-35 տարի մենք որևէ մեկը ապրել է մի երևույթի և մի ռուտինի մեջ, որևէ ձևով հնարավոր չէ դա արգելակի լծակի գործադրումով կանգնեցնել։
Բայց հնարավո՞ր է դա կանգնեցնել, թե՞ ոչ։ Այո, դա հնարավոր է։ Ինչպե՞ս՝ քաղաքական առաջնորդությամբ։ Եվ սա մեծագույն և կարևորագույն հարցն է։ Քաղաքական առաջնորդության հարաբերությունը իրավիճակի, ապագայի ռազմավարական պլանավորման և շատ կարևոր է՝ պատմության հետ։ Որովհետև, կարծում եմ, հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի՝ մենք ի՞նչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե՞ մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող։ Ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։
Եվ սա է մեր ընկալումը։ Որովհետև ընդհանրապես պատմությանը հղում անելով պետք է նաև հասկանանք մի բան։ Իսկ ո՞րն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը։ Որովհետև պատմությունը երկար երևույթ է։ Կա 50 տարվա պատմություն, կա 30 տարվա պատմություն, կա 50 տարվա պատմություն, կա 100 տարվա պատմություն, կա 500 տարվա պատմություն, կա 1000 տարվա պատմություն, կա 2000 տարվա պատմություն։ Եվ եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունը և հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել